Միացյալ Նահանգներ

Եռակողմ ձևաչափով ռուս-ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացն առայժմ դադարեցված է. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Եռակողմ ձևաչափով ռուս-ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացն առայժմ դադարեցված է. Պեսկով

Եռակողմ ձևաչափով ռուս-ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացն առայժմ դադարեցված է, սակայն Ռուսաստանը շարունակում է տեղեկատվություն փոխանակել ԱՄՆ-ի հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա՝ այո, այն առայժմ դադարեցված է։ Ամերիկացիները ուրիշ շատ գործեր ունեն. հասկանալի է՝ ինչպիսիք։ Այժմ այդ պատճառով դժվար է եռակողմ ձևաչափով հանդիպել», - ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։

«Դրա հետ մեկտեղ ուկրաինացիները շարունակում են իրենց զրույցն ամերիկացիների հետ։ Մենք նաև շարունակում ենք ամերիկացիների հետ տեղեկատվություն փոխանակել մեր ունեցած կապուղիներով», - հավելել է նա։

Կրեմլի խոսնակին հարցրել են՝ արդյոք ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշների այցը Կիև կարող է աշխուժացնել բանակցային գործընթացը։ Պեսկովին նաև հարցրել են, թե արդյոք Կրեմլին հայտնի է Զատկից հետո նման ուղևորության նախապատրաստման մասին։

«Մեզ հաստատ հայտնի չէ՝ արդյոք դա (այցը) պլանավորվում է։ Մենք լսել ենք Կիևի վարչակարգի ներկայացուցիչների հայտարարությունները, որ նման հարց կարող է լինել օրակարգում, ես նկատի ունեմ Ուիթքոֆի և Քուշների ժամանումը», - ասել է Պեսկովը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում