Իրան

Իրանի զինուժը վճռականորեն կարձագանքի երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը. Արաղչի

2 րոպեի ընթերցում

Իրանի զինուժը վճռականորեն կարձագանքի երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը. Արաղչի

Իրանի զինված ուժերը վճռականորեն և լայնածավալ կարձագանքեն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանական էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Այս տեսակի սպառնալիքը, ըստ էության, ռազմական հանցագործություններն ու ցեղասպանությունը օրինականացնելու փորձ է։ Եթե այն իրականացվի, Իրանի զինված ուժերը, անկասկած, վճռականորեն և լայնածավալ կարձագանքեն», - Արաղչիի խոսքերը մեջբերել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը Telegram-ում։

Արաղչին Ֆրանսիայի արտգործնախարարին ասել է, որ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները կործանարար հետևանքներ կունենան համաշխարհային տնտեսության համար։

«Նման իրավիճակի հետևանքները չեն սահմանափակվի միայն Իրանով և տարածաշրջանով։ Դրանք կործանարար ազդեցություն կունենան համաշխարհային էներգետիկայի և տնտեսության վրա։ Եվ դրա համար միակ պատասխանատվությունը կրելու են ագրեսորները»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։

Ապրիլի 5-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներին, եթե Հորմուզի նեղուցը չբացվի մինչև ապրիլի 6-ը։

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում