Իրան

Քուվեյթը հայտնել է իր դեմ Իրանի կողմից 13 հրթիռ արձակվելու մասին

1 րոպեի ընթերցում

Քուվեյթը հայտնել է իր դեմ Իրանի կողմից 13 հրթիռ արձակվելու մասին

Քուվեյթի զինվորականները հայտարարել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում հետ են մղել տասնյակ իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի գրոհներ, այդ թվում՝ էլեկտրակայանների և նավթային օբյեկտների վրա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քուվեյթի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում էմիրության օդային տարածք է մտել 9 բալիստիկ հրթիռ, 4 թևավոր հրթիռ, ինչպես նաև 31 անօդաչու։

Գերատեսչության տվյալներով՝ գրոհները «նշանակալի նյութական վնաս են պատճառել և առանձին հրդեհներ առաջացրել, որոնք մարվել են»։ Հարձակումների հետևանքով զոհեր չկան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում