Իսրայելը սպառնացել է ուժեղացնել Իրանի նավթաքիմիական արդյունաբերությանը հասցվող հարվածները
1 րոպեի ընթերցում

Իսրայելը մտադիր է ուժեղացնել Իրանի նավթաքիմիական արդյունաբերությանը հասցվող հարվածները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ապրիլի 5-ին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Կացի խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում նավթաքիմիական հատվածը շուրջ 18 միլիարդ դոլար է բերել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորմանը։
Նա ընդգծել է, որ այս ճյուղն «ուղղակիորեն սպասարկում է Իրանի «երկիր-երկիր» դասի հրթիռների արտադրության արդյունաբերությանը» և Իրանի տնտեսության զգալի մասն է, ինչը թույլ է տալիս կառավարությանն արտադրել զենք, որն օգտագործվում է Իսրայելի դեմ։
Կարդացեք հոդվածը` Русский