Սպորտ

Արթուր Ավետիսյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Արթուր Ավետիսյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականը երկրորդ մեդալն է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առանձին գործիքների օղակների վարժության եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը զբաղեցրեց երկրորդ տեղը 14.300 միավորով, իսկ Արթուր Դավթյանը 13.833 միավորով` 4-րդն է:

Ավելի վաղ նժույգ-թափերի ոսկե մեդալակիր էր դարձել Համլետ Մանուկյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում