Ռազմական

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը դարձել է կերպափոխվող բանակի կարևոր առանցքը․ Սուրեն Պապիկյան

1 րոպեի ընթերցում

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը դարձել է կերպափոխվող բանակի կարևոր առանցքը․ Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարարության «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվն այս պահին 5319 է, 2025 թվականի վերջին նրանց թիվը 4220 է եղել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հայտարարությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Արհեստավարժ բանակ կերտելու ճանապարհին ներդրել ենք «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որն այսօր արդեն դարձել է կերպափոխվող բանակի կարևոր առանցքը, իսկ հազարավոր երիտասարդներ դառնում են ծրագրի շահառու և արհեստավարժ բանակի կարևոր մասնիկ։ Նրանք հնարավորություն են ստանում ատեստավորվել, ստանալ բարձր աշխատավարձ և նեցուկ կանգնել իրենց ընտանիքին ու պետությանը։

Ի դեպ, նրանց թիվն այս պահին 5319 է։ 2025 թվականի վերջին նրանց թիվը շուրջ 4220 էր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում