Իրան

ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը գտել և Իրանի տարածքից դուրս են հանել խոցված F-15E կործանիչի երկրորդ օդաչուին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը գտել և Իրանի տարածքից դուրս են հանել խոցված F-15E կործանիչի երկրորդ օդաչուին

Ամերիկյան հատուկ նշանակության ուժերը  որոնողական գործողության ընթացքում փրկել են Իրանի տարածքում խոցված F-15E կործանիչի երկրորդ օդաչուին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումը գործել է ամերիկյան օդուժի աջակցությամբ։ Նշվում է, որ բոլոր ուժերն Իրանի տարածքից դուրս են բերվել։

Ամերիկյան կործանիչը Իրանի օդային տարածքում խոցվել էր ապրիլի 3-ին։ Axios-ի տվյալներով՝ կատապուլտից հետո կործանիչի երկու օդաչուները բարեհաջող կերպով կապի էին դուրս եկել։ Ամսագրի աղբյուրները հայտնել էին, որ օդաչուներից մեկը փրկվել էր կործանիչի ընկնելուց մի քանի ժամ հետո։ Հայտնի էր դարձել, որ նրա որոնողական աշխատանքների ժամանակ իրանական կողմը խոցել էր որոնումներին մասնակցող ամերիկյան Black Hawk ուղղաթիռներից մեկը, դրա անձնակազմի անդամները վիրավորվել էին, սակայն ուղղաթիռը կարողացել էր բարեհաջող հեռանալ։

Նշվում է, որ խոցված կործանիչի երկրորդ օպերատորի որոնողական աշխատանքները տևել են երկու օր։ Նրան փրկելու օպերացիան սկսվել էր ապրիլի 4-ին։ Ընդ որում, ԱՄՆ ռազմադային ուժերը հարվածներ են հասցրել դեպի օդաչուի գտնվելու վայր ուղևորվող իրանական ուժերին, որպեսզի նրանք չկարողանան ավելի շուտ գտնել խոցված կործանիչի երկրորդ օդաչուին, քան դա կանեն ամերիկյան հատուկ նշանակության ուժերը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում