Սպորտ

Մասիսում մարզամշակութային ակումբ է բացվել

2 րոպեի ընթերցում

Մասիսում մարզամշակութային ակումբ է բացվել

Արարատի մարզի Մասիս քաղաքի Ֆրանկոֆոնիայի 2 հասցեում տեղի է ունեցել «Ֆռա-Մ» մարզական, մշակութային և առողջարարական ակումբի բացման հանդիսավոր արարողությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակումբի բացման արարողությանը մասնակցել է նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը։

Ակումբի բացմանը մասնակցել են մարզական աշխարհից ներկայացուցիչներ, գործընկեր կառույցներ և ակումբի անդամներ։

Ներկայացվել է ակումբի ստեղծման պատմությունը, նպատակները և առաջիկա ծրագրերը։ «Ֆռա-Մ» ակումբը մարզական, մշակութային և առողջարարական կառույց է, նպատակ ունի Մասիս քաղաքում զարգացնելու սպորտը և մշակույթը, ակտիվանցելու մարզական և մշակութային կյանքը։

Ակումբը նպատակադրված է Մասիսում տեղայնացնելու եվրոպական, մասնավորապես ֆրանկոֆոն երկրների մարզական և մշակութային ստանդարտներ։ Ակումբը հիմնադրելու է թենիսի՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադպրոց, անցկացվելու են պրոֆեսիոնալ և սիրողական պարապմունքներ։

«Ֆռա-Մ»-ն իր գործունեությունը սկսում է մեծ թենիս մարզաձևից պարապմունքներ անցկացնելով՝ հետագայում մարզական և մշակութային ենթակառուցվածքներն ընդլայնելու ծրագրեր կյանքի կոչելով։ Մասնավորապես, առաջիկա ծրագրերից է Արարատի մարզում նախադեպը չունեցող թենիսի և փադլի խաղադաշտերի կառուցումը։ Այն կհամախմբի թենիսի սիրահարներին, կակտիվացնի Մասիս քաղաքի մարզական կյանքը։

«Ֆռա-Մ» ակումբը հիմնադրվել է Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից, որի հիմնադիրն է Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամը:

«Ֆռա-Մ» ակումբի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Ադիբեկյանի խոսքով՝ ակումբի գլխավոր նպատակներից է Մասիսն ընդգրկել 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզական և մշակութային խաղերն ընդունող քաղաքների ցանկում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում