Ռազմական

Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում

2 րոպեի ընթերցում

Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում

Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի գլխավորությամբ Ռազմական ոստիկանությանաշխատակիցները հերթական շրջայցերն են իրականացրել բանակային դիրքերում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։

«Ռազմական ոստիկանության պետի գլխավորությամբ ՌՈ աշխատակիցները հերթական շրջայցերն են իրականացրել բանակային դիրքերում»,- գրել է Թորոսյանը։]

«Արձանագրել է պետք, որ մենք անցնող տարիների ընթացքում բավականին լուրջ առաջխաղացում ունենք՝ պայմանների հետ կապված, ծառայության որակի հետ կապված, և այն խնդիրները, որ մենք տարիներ առաջ արձանագրում էինք, այսօր արդեն պատմություն են դարձել»,- շրջայցերից հետո «Զինուժ մեդիա»-ի հետ զրույցում ասել է Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը։ 

Շրջայցերի ավարտին ՌՈ պետը բանակային դիրքերում առավել աչքի ընկած զինծառայողներին հանձնել է պատվոգրեր՝ շնորհակալություն հայտնելով կարգապահ ծառայության համար։ 

ՌՈ պետը սպայական կազմերին հորդորել է շարունակել արդյունավետ համագործակցությունը՝ բանակում հանցագործություններն ու քրեածին բարքերը իսպառ բացառելու համար։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում