Սպորտ

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչն իր սաներից լուրջ ակնկալիքներ ունի Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչն իր սաներից լուրջ ակնկալիքներ ունի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք առաջնությունում իր սաներից լուրջ ակնկալիքներ ունի:

«Սա մեր վերջին ուսումնամարզական հավաքն է, որը կավարտվի ու ապրիլի 16-ին կմեկնենք Բաթումի: Պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետև մասնակցում ենք ամբողջ թիմով, ինչպես որ նախորդ տարի էր: Ուսումնամարզական հավաքներն անցել ենք շատ նորմալ, չկան վնասվածքներ: Ամենակարևորն է, որ մարզիկները մրցաշարին մասնակցեն իրենց հնարավորությունների առավելագույնով: Մենք մեդալների շանսը երբեք բաց չենք թողնի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ներսիսյանը:

Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանի կարծիքով` այժմ թիմում միասնական ոգի կա ու թիմը մեծ սպասելիքներ ունի Եվրոպայի առաջնությունից:

 «Հույսերս շատ մեծ են, կարծում եմ հնարավոր կլինի լավագույնս մասնակցել ու մեդալ նվաճել: Մենք ամբողջ թիմում միմյանց կողքի ենք լինում, թե դժվար պահերին, թե նվաճումների ժամանակ: Լիահույս եմ, որ բոլորիս կհաջողվի մեդալ նվաճել»,-առանձնացրեց նա:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում