Սպորտ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմն առանց վնասվածքների է մեկնում Եվրոպայի առաջնությանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմն առանց վնասվածքների է մեկնում Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանի կարծիքով` տղամարդկանց ընտրանին Եվրոպայի առաջնության մեդալներից անմասն չի մնա:

«Թիմի վիճակը շատ լավ է, վնասվածքներ չունենք: Անցկացրել ենք 5 ուսումնամարզական հավաք: Տղաները պատրաստ են, լավ տրամադրված են: Իհարկե, մեկնելու ենք մեդալների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց մասնագետը:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Ռաֆիկ Հարությունյանը ևս մեծ ակնկալիքներ ունի առաջիկա Եվրոպայի առաջնությունից:

«Մարզավիճակի առումով սա վերջին փուլն է, որն անցնում ենք: Մենք ամբողջությամբ պատրաստ ենք մրցումներին: Մրցաշարի մեկնում ենք մարտական տրամադրությամբ: Ես ինձ ավելի լավ զգում եմ մրցահարթակին: Փորձելու եմ մրցումներին ավելի բարելավել կիլոգրամներս: Թիմում լարվածություն չկա, քանի որ մեծամասնությունը փորձառու մարզիկներ են»,-ասաց Հարությունյանը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 19-26-ը Վրաստանի Բաթումի քաղաքում: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում