Իրան

ԱՄԷ-ի գազի վերամշակման համալիրներից մեկի գործունեությունը կասեցվել է արկի բեկորների ընկնելու պատճառով

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ի գազի վերամշակման համալիրներից մեկի գործունեությունը կասեցվել է արկի բեկորների ընկնելու պատճառով

ԱՄԷ-ի խոշոր գազամշակման համալիրում՝ Հաբշանի գազի գործարանում, հրդեհ է բռնկվել խոցված արկից ընկած բեկորների պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Աբու Դաբիի լրատվական գրասենյակը։

«Աբու Դաբիի էմիրության իշխանություններն արձագանքել են Աջբանի շրջանում բեկորներ ընկնելու հետ կապված միջադեպին, որը տեղի է ունեցել հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից արկը հաջողությամբ խոցելուց հետո», - նշված է X-ում հրապարակված գրառման մեջ։

Տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

Պատերազմը տարածվել է ամբողջ Մերձավոր Արևելքով՝ պատճառ հանդիսանալով հազարավոր զոհերի և առաջացնելով էներգամատակարարման պատմության մեջ ամենամեծ խափանումը և միևնույն ժամանակ հարված հասցնելով համաշխարհային տնտեսությանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում