Իրան

Իրանի ԶՈւ-ն հայտնել է, որ ուժ կկիրառի ԱՄՆ-ի գրոհներից կրած վնասի փոխհատուցում ստանալու համար

1 րոպեի ընթերցում

Իրանի ԶՈւ-ն հայտնել է, որ ուժ կկիրառի ԱՄՆ-ի գրոհներից կրած վնասի փոխհատուցում ստանալու համար

Իրանն ուժ կկիրառի ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհներից կրած վնասի փոխհատուցում ստանալու համար և դրա համար ունի անհրաժեշտ միջոցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին։

«Մենք ուժով կհասնենք մեր հակառակորդի հետ պատերազմից կրած վնասի փոխհատուցման. մենք ունենք փոխհատուցում ստանալու միջոցներ», - հայտարարել է Շեքարչին, որի խոսքը մեջբերում է իրանական Fars գործակալությունը։

Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին և էներգետիկ օբյեկտներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում