Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա

2 րոպեի ընթերցում

Իրանական անօդաչու թռչող սարքերը ապրիլի 3-ի առավոտյան գրոհել են Քուվեյթի «Մինա ալ Ահմադի» նավթավերամշակման գործարանի և արտահանման կենտրոնի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հաղորդել է Քուվեյթի KUNA պետական գործակալությունը։

Քուվեյթի նավթագազային ընկերության (Kuwait Petroleum Corporation) գործարանը գտնվում է երկրի մայրաքաղաք Էլ Քուվեյթից 45 կիլոմետր դեպի հարավ։ Անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո այնտեղ հրդեհներ են բռնկվել։

Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ներկայում հետ են մղում Իրանի կողմից արձակված հարվածային անօդաչուների և բալիստիկ հրթիռների հարձակումները։

Սա Իրանի կողմից «Մինա ալ Ահմադի» նավթավերամշակման գործարանին հասցված առաջին հարվածը չէ։ Մարտի 20-ին գործարանը ենթարկվել է իրանական անօդաչուների մի քանի գրոհի, ինչի հետևանքով դրա մի քանի կայանքներում հրդեհներ են առաջացրել։

Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին և էներգետիկ օբյեկտներին։

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները