Իրան

Ավիահարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնարկղեր

1 րոպեի ընթերցում

Ավիահարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնարկղեր

Իրանի հարավային Բուշերի նահանգի Չողադակ շրջանում գտնվող Իրանի Կարմիր մահիկի ընկերության մասնաճյուղի պահեստին ավիահարվածի հետևանքով ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ երկու բեռնարկղ և տրանսպորտային միջոցներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերությունն իր Telegram ալիքում։

«Հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 05:00-ի սահմաններում, Բուշերի նահանգի Չողադակ շրջանում։ Գրոհի հետևանքով ոչնչացվել են մարդասիրական օգնություն տեղափոխելու համար օգտագործվող 2 անվավոր բեռնարկղ, ինչպես նաև 2 ավտոբուս և փրկարարական մեքենաներ։ Մարդասիրական օգնության օբյեկտների թիրախավորումն արգելված է Ժնևի կոնվենցիաներով և միջազգային մարդասիրական իրավունքով», - նշված է հայտարարության մեջ։

Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում