Իրան

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն «արժանապատիվ ելք» է փնտրում հակամարտությունից

1 րոպեի ընթերցում

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն «արժանապատիվ ելք» է փնտրում հակամարտությունից

ԱՄՆ-ն միջոց է փնտրում՝ «արժանապատիվ դուրս գալու» Իրանի հետ հակամարտությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին։

«Ամերիկացիներն այժմ փնտրում են արժանապատիվ ելք պատերազմից, բայց մենք նրանց հանգիստ չենք թողնի, մինչև վրեժ չլուծենք այն ամենի համար, ինչ նրանք արել են: Ամեն անգամ, երբ Թրամփը հանդես է գալիս հայտարարությամբ, նա սոսկ ավելի պարզ է ցույց տալիս ամբողջ աշխարհին, թե որքան է ինքը նվաստացած», - մեջբերել է Շեքարչիի խոսքն ISNA գործակալությունը:

Իրանի զինված ուժերի ներկայացուցիչը նաև հավաստիացրել է, որ Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի և Իսրայելի համար փակ կմնա շատ երկար ժամանակ։

«Հորմուզի նեղուցը ամերիկացիների և սիոնիստների համար փակ կլինի։ Ոչ մի  պատրվակով նրանք չեն մոտենա դրան», - ասել է նա:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում