Սպորտ

Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության. Երևանում և ՀՀ մարզերում միջոցառումներ կանցկացվեն

2 րոպեի ընթերցում

Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության. Երևանում և ՀՀ մարզերում միջոցառումներ կանցկացվեն

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 6-ը հռչակվել է Սպորտի միջազգային օր։ 2013 թվականից տարբեր երկրներում նշվում է այդ օրը՝ հանուն զարգացման և խաղաղության։

Օրվա շրջանակում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Առողջապահության, Ներքին գործերի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ բացօթյա մարզումներ, սպորտային մրցումներ, ցուցադրական ելույթներ՝ մայրաքաղաքը վերածելով իրական բացօթյա «մարզադաշտի»։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, գերատեսչության ենթակայությամբ գործող մարզադպրոցների սաները Երևանի Հյուսիսային պողոտայում ժամը 14:00-18:00-ը կանցկացնեն վոլեյբոլի, սուսերամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի, սամբոյի, բադմինթոնի, կարատեի, թաեքվոնդոյի, մարմնամարզության և բասկետբոլի ցուցադրական մրցելույթներ և սպորտային խաղեր։ Մասնակիցներն ու այցելուները հնարավորություն կունենան զգալու սպորտային միջավայրի ոգին՝ դառնալով տոնական մթնոլորտի ակտիվ մասնակիցը։ Միջոցառումները լինելու են ինտերակտիվ՝ ներգրավելով բոլոր ցանկացողներին:

Միջոցառումներ են նախատեսված նաև Ազատության հրապարակում, «Այգի» բիզնես կենտրոնի բակային հատվածում: Օրվա շրջանակում սպորտային մրցումներ և ցուցադրական ելույթներ կանցկացվեն նաև մարզերում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում