Կատարը հետաքրքրություն է հայտնել Հայաստանում զբոսաշրջության բնագավառում ներդրումների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Հայաստանում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայթինին և դեսպանության ներկայացուցիչներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կոմիտեից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև զբոսաշրջային կապերի ամրապնդման և զարգացման հեռանկարները՝ ընդգծելով միմյանց երկրներում զբոսաշրջային ներուժի ներկայացմանն ու գործարար կապերի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

Կողմերը փոխանակել են տեղեկատվություն վիճակագրության, միմյանց երկրներում ոլորտային նոր զարգացումների մասին, խոսեցին միմյանց ժողովուրդների ճամփորդական նախասիրությունների, հյուրընկալության և ծառայությունների բնագավառում առկա խնդիրների մասին։ 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ոլորտի օրենսդրական բարեփոխումներին և թվայնացման գործընթացներին, տարվա ընթացքում նախատեսվող կարևոր միջոցառումներին և դրանց շրջանակներում հնարավոր համագործակցությանը։

Կատարական կողմը նաև հետաքրքրություն է հայտնել Հայաստանում զբոսաշրջության բնագավառում ներդրումների վերաբերյալ։

Կողմերը պայմանավորվել են առավել սերտ համագործակցել առաջիկայում համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe 中文

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին