Թեհրանը քննարկում է Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ պայմանագիր կնքելու գաղափարը

2 րոպեի ընթերցում

Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ համաձայնագիր կնքելու հնարավորությունն այն երկրների հետ, որոնք օգտագործում են այդ երթուղին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  ANA լրատվական գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի կառավարության տեղեկատվական խորհրդի ղեկավար Էլիաս Հազրաթին։

«Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ և քննարկում է այս նեղուցն օգտագործող երկրների հետ պայմանագիր և վերահսկողության համաձայնագիր կնքելու գաղափարը», - նշել է նա։

Մեկնաբանելով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունը՝ Հազրաթին նշել է, որ Վաշինգտոնի նպատակն, իր կարծիքով, նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունն ու երկրում ռեժիմի փոփոխությունն է։

«Իրանի Իսլամական Հանրապետության վրա հարձակվելով՝ ԱՄՆ նախագահը հետապնդում էր նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն և իշխանության փոփոխություն մեր երկրում, բայց նա չկարողացավ հասնել իր նպատակներին», - շեշտել է նա։

Խոսելով այն պատճառների մասին, թե ինչու, իր կարծիքով, ԱՄՆ-ն չի կարողացել արդյունքի հասնել, Հազրաթին մատնանշել է հասարակության համախմբումը։

«Ազգային համախմբվածությունն ու ժողովրդի միասնությունն ԱՄՆ նախագահ Թրամփի՝ այս նպատակին հասնելու անկարողության պատճառներից մեկն էր», - հայտարարել է նա։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո Իրանը հայտարարեց Հորմուզի նեղուցով նավագնացությունը դադարեցնելու մասին այն երկրների նավերի համար, որոնք աջակցում են ԱՄՆ-ին և Իսրայելին։ Մինչև իրավիճակի սրումը աշխարհի նավթի, կոնդենսատի և նավթամթերքի 15-20%-ը, ինչպես նաև հեղուկացված բնական գազի բեռնափոխադրումների ավելի քան 30%-ն անցնում էին այդ նեղուցով: Սահմանափակումների պայմաններում նավթի գինը կտրուկ աճել է:

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները