Կառավարության որոշմամբ՝ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կպարգևատրվի

1 րոպեի ընթերցում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընդգրկված մարզիկները, մարզիչները, բժիշկները և վարչական անձնակազմի ներկայացուցիչները կպարգևատրվեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում գրանցած արդյունքների համար: Այս նպատակով հատկացվել է 141 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է Կառավարության՝ ապրիլի 2-ի նիստում։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն այս տարվա հունվարին պատմության մեջ առաջին անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին՝ հայտնվելով Եվրոպայի ուժեղագույն ութ թիմերի շարքում և գրանցել է յոթ հաղթանակ՝ հասնելով մինչև քառորդ եզրափակիչ:

Խմբային փուլում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է առաջին տեղը՝ 2:1 հաշվով հաղթելով 2024 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականին, 5:4 հաշվով առավելության հասնելով Չեխիայի ընտրանու նկատմամբ և 3:3 հաշվով ավարտելով Լիտվայի հավաքականի հետ հանդիպումը։

Քառորդ եզրափակչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած հավաքականը մրցել է Խորվաթիայի ազգային թիմի դեմ:

 

Հայերեն Español

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար