Իրան

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ 7 միլիոն իրանցի պատրաստ է կռվել ԱՄՆ-ի ցամաքային ուժերի դեմ

2 րոպեի ընթերցում

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ 7 միլիոն իրանցի պատրաստ է կռվել ԱՄՆ-ի ցամաքային ուժերի դեմ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ 7 միլիոն իրանցի պատրաստ է պայքարել ԱՄՆ-ի կողմից ցամաքային ներխուժման դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է X-ում գրառման մեջ։

«Հենց հիմա, մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում երկրում ծավալված հզոր ազգային արշավն առաջ է բերել մոտ 7 միլիոն իրանցիների, որոնք արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստ են զենք վերցնել և պաշտպանել մեր ազգը», - գրել է նա։

Ղալիբաֆը նաև նշել է, որ իրանցիները միայն չեն խոսում իրենց երկիրը պաշտպանելու մասին, այլ պատրաստ են զոհողության։

«Մենք դա արել ենք նախկինում և պատրաստ ենք կրկին դա անել», - հավելել է նա։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է ԱՄՆ ցամաքային ուժերի հնարավոր ներխուժմանը։

Ավելի վաղ ԱՄՆ-ից հայտարարություններ էին հնչել, որ քննարկվում են բոլոր տարբերակները։

Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին և էներգետիկ օբյեկտներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում