Իրանը հայտարարել է հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ի և Իսրայելի 154 ԱԹՍ ոչնչացնելու մասին
1 րոպեի ընթերցում

Ամերիկյան և իսրայելական անօդաչու թռչող սարքերի թիվը, որոնք փետրվարի 28-ից ի վեր խոցվել են Իրանի հակաօդային պաշտպանության միջոցներով, հասել է 154-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իրանի բանակի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ժամեր առաջ Իրանի ՀՕՊ համակարգերը հաջողությամբ կալանել են երկու MQ-9 անօդաչու թռչող սարք Շիրազի երկնքում։
«Հաշվի առնելով այդ երկու անօդաչու թռչող սարքերը՝ խոցված անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը հասել է 154-ի», - մեջբերում է հայտարարության տեքստից Tasnim լրատվական գործակալությունը:
Կարդացեք հոդվածը` Русский