Աշխարհ

Մակրոնը երկօրյա պետական այցով ժամանել է Հարավային Կորեա

1 րոպեի ընթերցում

Մակրոնը երկօրյա պետական այցով ժամանել է Հարավային Կորեա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ՝ Բրիժիտ Մակրոնի ուղեկցությամբ երկօրյա պետական այցով ժամանել է Հարավային Կորեա, որտեղ նախատեսվում է հանդիպում նախագահ Լի Չժե Մյոնի հետ, մասնակցություն տնտեսական ֆորումի և ընթրիք K-pop աստղերի և հարավկորացի ֆիլմարտադրողների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Yonhap գործակալությունը հաղորդում է, որ Սեուլ ժամանելուն պես Մակրոնն այցելել է Կորեայի պատերազմի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով 1950-1953 թթ. Կորեական պատերազմում զոհված ֆրանսիացի զինվորներին:

Սա Մակրոնի առաջին այցն է Կորեայի Հանրապետություն 2017 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր:

Սեուլ ժամանելուց առաջ Մակրոնը կնոջ հետ հանդիպել է Ճապոնիայի կայսեր և կայսրուհու հետ՝ եզրափակելով եռօրյա այցը Տոկիո:

Ապրիլի 1-ին Մակրոնը բանակցություններ էր վարել Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ: Կողմերը մի շարք համաձայնագրեր են ստորագրել: Մակրոնին Տոկիո այցի ընթացքում ուղեկցում էին պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, որոնք հանդիպում են անցկացրել իրենց ճապոնացի պաշտոնակիցների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում