Առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան նաև օնլայն տաքսու վարորդները

2 րոպեի ընթերցում

Գալիք տարվանից առողջապահության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան նաև օնլայն տաքսիների վարորդները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության ապրիլի 2-ի նիստում, ներկայացնելով  Առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթում փոփոխություններ կատարելու նախագիծը, մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է օնլայն տաքսու վարորդներին։  Ավանեսյանը հստակեցրել է, որ օնլայն տաքսու վարորդները իրենք են նման առաջարկ ներկայացրել։

Ավանեսյանի խոսքով՝ առաջարկվող նախագծով արդեն իսկ ապահովագրված անձինք 2027 թվականի հունվարի 1-ից կկարողանան իրենց հետ փոխկապակցված անձանց ևս ներառել ապահովագրության համակարգում։

«Մեր քաղաքացիների կողմից նման առաջարկների ներկայացումը նաև ինչ-որ առումով ցուցիչ է, որ ընդհանուր առմամբ գոհունակություն կա համակարգի գործարկման մասով։ Մեր նպատակը սա էր, որ համակարգը, լինելով համընդհանուր, այնուամենայնիվ, առաջին հերթին լինի ցանկալի»,-ասաց նախարարը։

Փոփոխությունների համաձայն՝  անհատ ձեռնարկատերերի համար առողջության համընդհանուր ապահովագրավճարի ժամկետը ապրիլի 20-ից կտեղափոխվի հուլիսի 20-ը՝  լրացուցիչ ժամանակ ընձեռելով քաղաքացիներին իրականացնելու վճարումները։  

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան