Կալասը «տագնապալի ազդակ» է համարում ՆԱՏՕ-ից դուրս գալու Թրամփի հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

Եվրոպական միությունը պետք է ամրապնդի իր սեփական պաշտպանությունը՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի նկատմամբ ԱՄՆ-ի նոր դիրքորոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Մեզ անհրաժեշտ է իրական արտադրություն, և մենք պետք է ամրապնդենք մեր սեփական պաշտպանությունը։ Իհարկե, ոչ ոք չի կարող փոխարինել ամերիկացիներին, քանի որ ՆԱՏՕ-ն կառուցված է դաշնակցային հարաբերությունների վրա», - ասել է Կալասը էստոնական ERR հեռուստառադիոհեռարձակողին տված հարցազրույցում։

Նա ՆԱՏՕ-ից Միացյալ Նահանգների հնարավոր դուրս գալու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները համարել է «տագնապալի ազդակ»։ «Սա շատ դժվար իրավիճակ է, որովհետև նախագահի խոսքը, անպայմանորեն, կշիռ ունի և ցույց է տալիս, թե ինչպես է նա մտածում։ Քանի որ ԱՄՆ-ի նախագահը շատ մեծ ազդեցություն ունի, դա, անկասկած, տագնապալի ազդակ է», - նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Նրա խոսքով՝ «չի կարելի հիմնավորված համարել Թրամփի այն մեղադրանքները, թե ՆԱՏՕ-ն օգնության չի եկել Իրանի դեմ ռազմական գործողություններում: «Որքան ինձ հայտնի է, ՆԱՏՕ-ին ուղղված որևէ դիմում չի եղել», - հայտարարել է Կալասը։

Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է շարունակի ջանքեր գործադրել ինչպես պաշտպանական ներդրումների, այնպես էլ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման հարցում։

Ավելի վաղ Թրամփը մեղադրել էր դաշնակիցներին Հորմուզի նեղուցի ապաշրջափակման միջոցներին մասնակցելուց հրաժարվելու համար։

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը