Ըստ Փաշինյանի՝ Վաշինգտոնում տեղի ունեցածը նոր հնարավորություններ բացեց հայ-ռուսական հարաբերությունների համար

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագիրը նոր հնարավորություններ է բացել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և միջազգային գործընկերների ներգրավվածությունը նոր փուլ են ձևավորել տարածաշրջանում։

«Անցյալ տարվա օգոստոսին, երբ ես վերադարձա Վաշինգտոնից և զանգահարեցի ձեզ, ասում էի, որ այնտեղ տեղի ունեցածը նոր հնարավորություններ է բացում նաև մեր հարաբերությունների համար»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ այդ գնահատականը այժմ արդեն փաստ է դարձել։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ այդ գործընթացներում կարևոր դեր են ունեցել տարբեր դերակատարներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այս բոլոր գործընթացներում մենք մշտապես եղել ենք սերտ կապի մեջ, և ես պարբերաբար տեղեկացրել եմ ընթացող զարգացումների մասին»,- նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ այդ նոր հնարավորությունների կոնկրետ արդյունքներից մեկը դարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային կապի վերականգնումը՝ Ադրբեջանի տարածքով։

«Այս թեմայի շուրջ մենք աշխատել ենք տասնամյակներ, բայց երբեք չէր հաջողվել նման որոշման հասնել»,- ասել է Փաշինյանը։

 

Հայերեն العربية English Русский 中文

Լատվիան կարող է քննարկել Ռուսաստանի հետ սահմանի անցակետերի փակման հարցը. Delfi

Գեղհովիտի Ջոջ կող կիկլոպյան ամրոցը

Սաուդական հարվածներից Եմենում առնվազն 25 մարդ է զոհվել

Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ

Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել նավթի և գազի ոլորտում համագործակցության շուրջ

Գավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատան

Հայ տնտեսվարողներն առցանց հանդիպում են անցկացրել Օմանի «LuLu» հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային գլխավոր տնօրենի հետ

Երևանի Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան