Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է նոր ատոմակայանի կառուցման հարցը․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը՝ ընդգծելով, որ Երևանը միաժամանակ բանակցում է նաև այլ գործընկերների հետ առավել շահավետ տարբերակ գտնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը շարունակում է մնալ կարևոր և ավանդական ուղղություններից մեկը։

«Մենք համագործակցում ենք էներգետիկայի ոլորտում, և այստեղ ունենք շատ ավանդական, ամուր կապեր և համագործակցություն»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ ներկայում ակտիվ աշխատանք է տարվում նաև նոր տեխնոլոգիաների ուղղությամբ, մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում։

Փաշինյանը հատուկ անդրադարձել է նոր ատոմակայանի կառուցման թեմային։

«Դուք գիտեք, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ քննարկում ենք նաև նոր ատոմային էներգակայանի կառուցման հարցը»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ վարչապետը ընդգծել է, որ այս հարցում Հայաստանը գործում է բաց և բազմակողմանի ձևաչափով։

«Մենք բացարձակ թափանցիկ ենք, որովհետև չենք թաքցնում, որ այդ հարցերը քննարկում ենք ոչ միայն ռուս գործընկերների, այլև այլ գործընկերների հետ, որովհետև փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը»,- ասել է Փաշինյանը։

 

Հայերեն العربية English فارسی ქართული Русский 中文

Լատվիան կարող է քննարկել Ռուսաստանի հետ սահմանի անցակետերի փակման հարցը. Delfi

Գեղհովիտի Ջոջ կող կիկլոպյան ամրոցը

Սաուդական հարվածներից Եմենում առնվազն 25 մարդ է զոհվել

Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ

Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել նավթի և գազի ոլորտում համագործակցության շուրջ

Գավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատան

Հայ տնտեսվարողներն առցանց հանդիպում են անցկացրել Օմանի «LuLu» հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային գլխավոր տնօրենի հետ

Երևանի Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան