Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ջանքերով հնարավոր է դարձել հարաբերությունների կայունացում

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել հասնել հարաբերությունների կայունացման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոսելով տարածաշրջանային անվտանգության և Ղարաբաղի շուրջ զարգացումների մասին՝ Պուտինը նշել է, որ վերջին շրջանում նկատվում է հարաբերությունների կայունացման միտում։

«Այսօր, ձեր ջանքերի և Ադրբեջանի նախագահի ջանքերի շնորհիվ, իմ կարծիքով, հաջողվել է դուրս գալ հարաբերությունների կայունացման»,- ասել է նա։

ՌԴ նախագահի խոսքով՝ այդ գործընթացում ներգրավված է եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, և առկա են առաջընթացի որոշ նշաններ, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ։

Միաժամանակ Պուտինը անդրադարձել է նաև Ղարաբաղի հարցին՝ հիշեցնելով, որ 2022 թվականին Պրահայում Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ինչից հետո, ըստ նրա, այն դարձել է Ադրբեջանի ներքին հարցը։

«Կարծում եմ, որ նաև ակնհայտ է, որ այն բանից հետո, երբ դուք Պրահայում 2022 թվականին ընդունեցիք, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ՀԱՊԿ-ի կողմից միջամտություն այս գործընթացին, որը ձեռք է բերել ներադրբեջանական հարթություն, դա ուղղակի բոլորովին ոչ կոռեկտ կլիներ»,- ասել է Պուտինը։

 

Հայերեն العربية فارسی Русский 中文

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը