Իրան

Իրանը հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին հարվածելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին հարվածելու մասին

Իրանական զորքը հարվածների 89-րդ ալիքն է իրականացրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։

«Անցկացվել են Իրանի զինված ուժերի և դիմադրության ճակատների համակարգված, համատեղ և առանձին օպերատիվ գործողություններ «Ճշմարիտ խոստում 4» գործողության 89-րդ ալիքի ընթացքում՝ ավելի քան 100 ծանր հրթիռ և հարձակողական անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև 200 ռեակտիվ արկ արձակելով օկուպացված տարածքների, ամերիկյան ու իսրայելական թիրախների ուղղությամբ», - ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Fars լրատվական գործակալությունը։

ԻՀՊԿ-ն նշել է, որ գրոհել է Էյլաթում, Թել Ավիվում, Բնեյ Բրաքում գտնվող ռազմական թիրախների և իսրայելական զորքերի կենտրոնացման վայրերի վրա, ինչպես նաև հարվածել է Բահրեյնում ամերիկացի զինվորականների պատսպարանին, որտեղ գտնվում էր 80 մարդ, Քուվեյթում Ալ Ուդեյրի ավիաբազային, որի հետևանքով ոչնչացվել է մեկ ուղղաթիռ, իսկ մյուսներին լուրջ վնաս է հասցվել։

Իսրայելն իր հերթին հայտնել է, որ երկրի կենտրոնական շրջաններում կան վիրավորներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում