Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը աճել է․ դատախազություն

3 րոպեի ընթերցում

2025 թվականին Հայաստանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թիվը կազմել է 4170՝ նախորդ տարվա 3485 դեպքի դիմաց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ՀՀ գլխավոր դատախազության 2025 թվականի տարեկան հաղորդման մեջ։

Հաղորդման համաձայն՝ արձանագրվել է 685 դեպքով կամ 19,7 տոկոսով աճ։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը կազմել է 3631՝ 2024 թվականի 3017-ի դիմաց (աճը՝ 20,4 տոկոս)։

Միաժամանակ իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը կազմել են 2176, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 243 դեպքով կամ 12,6 տոկոսով։

Միակ նվազումը գրանցվել է թմրամիջոցների մաքսանենգության մասով․ արձանագրվել է 225 դեպք՝ 2024 թվականի 322-ի դիմաց (նվազում՝ 30,1 տոկոս)։

Դատախազության տվյալներով՝ էապես աճել է նաև հանցագործությունների բացահայտման ցուցանիշը։

«2025 թվականի ընթացքում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 26,3 տոկոս՝ 2024 թվականի 13,8 տոկոսի դիմաց»,- նշվում է հաղորդման մեջ։

Նույն միտումը նկատվում է նաև առանձին ուղղություններով․ թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտումը՝ 25,4 տոկոս (2024-ին՝ 13,4 տոկոս),  իրացման նպատակով շրջանառության բացահայտումը՝ 13,2 տոկոս (2024-ին՝ 8,2 տոկոս), մաքսանենգության բացահայտումը՝ 21,8 տոկոս (2024-ին՝ 10,9 տոկոս)։

Հաղորդման համաձայն՝ 2025 թվականին առգրավվել է ընդհանուր 768 կգ 886,6 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց՝ նախորդ տարվա 426 կգ 563 գրամի դիմաց։

Առգրավվել են նաև 235,6 գրամ հոգեմետ նյութեր և 434,42 գրամ պրեկուրսորներ։

Դատախազությունը նշում է, որ առգրավված թմրամիջոցների գերակշիռ մասը բնական ծագման է՝ 554 կգ 988,94 գրամ, իսկ 213 կգ 897,66 գրամը՝ սինթետիկ։

«Սինթետիկ թմրամիջոցների դեպքում աճը կազմել է ավելի քան 5 անգամ»,- ընդգծվում է հաղորդման մեջ։

Դատախազության գնահատմամբ՝ այս ցուցանիշները վկայում են ոչ միայն ապօրինի շրջանառության ծավալների աճի, այլև բացահայտման արդյունավետության բարձրացման մասին։

Միաժամանակ, «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տվյալներով՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ «թմրամոլություն» ախտորոշմամբ հաշվառվել է 7650 անձ՝ նախորդ տարվա 7772-ի դիմաց։

 

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը