Իրան

Սպահանում զգալիորեն վնասվել է մետաղագործական գործարանը

1 րոպեի ընթերցում

Սպահանում զգալիորեն վնասվել է մետաղագործական գործարանը

Սպահանում ռմբակոծության հետևանքով զգալիորեն վնասվել է իրանական Mobarakeh Steel ընկերությանը պատկանող մետաղագործական գործարանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։

«Այս պահին ունեցած գնահատումներով՝ գրոհները լայնածավալ են եղել, զգալի վնաս են պատճառել, հանգեցրել են արտադրական օբյեկտների լուրջ ավերածությունների», - հաղորդել է Mobarakeh Steel-ը։

Bloomberg-ը հիշեցնում է, որ գործարանն արդեն հարվածների էր ենթարկվել անցյալ շաբաթվա վերջին և կրկին գրոհների թիրախ է մարտի 31-ի երեկոյան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում