Աշխարհ

Ուկրաինան Ճապոնիայից 1,3 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն է ստացել

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան Ճապոնիայից 1,3 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն է ստացել

Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինային է փոխանցել 1,3 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն Extraordinary Revenue Acceleration (ERA) ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է մարում մինչև 2042 թվականն ընկած ժամանակահատվածը Ռուսաստանի սառեցված ակտիվների վերաներդրումից ստացվող տոկոսների հաշվին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն Telegram-ի իր ալիքում:

Սա Ճապոնիայից երկրորդ ֆինանսական տրանշն է ERA ծրագրով: 2022 թվականի փետրվարից Ճապոնիան Ուկրաինային է տրամադրել 10,7 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում