Սպորտ

Չարբախում Արթուր Աբրահամի անվան սպորտդպրոց է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Չարբախում Արթուր Աբրահամի անվան սպորտդպրոց է կառուցվում

Շենգավիթի Չարբախ թաղամասում կառուցվում է Արթուր Աբրահամի անվան սպորտդպրոց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Շենգավիթի Չարբախ թաղամասում կառուցվում է Արթուր Աբրահամի անվան շքեղ դպրոցը: Բացի այն, որ այս քայլով մեր գնահատանքն ենք հայտնում մեր անվանի բռնցքամարտիկին, նաև կառուցում ենք մի մարզահամալիր, որի նմանը երբեք չի եղել Շենգավիթ վարչական շրջանում: Արժևորենք մեր մարզիկներին»,- գրել է Հարությունյանը:

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսաուղերձ է հրապարակել  ՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը՝ ժողովրդի համար իր անվան սպորտդպրոց կառուցելու համար։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում