Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզում. տնօրենի գործողություններին արձագանք կտրվի

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում, ինչի արդյունքում արձագանք կտրվի տնօրեն Փառանձեմ Միրիբյանի կատարած գործողություններին։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանն՝ մեկտեղ ընդգծելով, որ առաջիկայում նաև հանդիպումներ են նշանակված թե՛ ծնողների, թե՛ մանկապարտեզի անձնակազմի հետ։

«Եթե որևէ մեկն իր աշխատանքային պարտականություններում թերացել կամ այնպիսի սխալ է թույլ տվել, որը համատեղելի չէ իր գործունեությանը, մեր կողմից անպայման համապատասխան արձագանք կստանա՝ լինի դա կարգապահական տույժի, թե այլ տեսքով։ Այս պահին բոլորիս ջանքերն ուղղված են առողջ բարոյահոգեբանական միջավայրում հաստատության բնականոն գործունեության ապահովմանը»,– նշեց Մարգարիտ Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ծնողները բողոքի ակցիա են անում Երևանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում` պահանջելով, որ տնօրեն Փառանձեմ Միրիբյանը հեռանա։ Նրանց խոսքով` շուրջ 1 տարի առաջ նշանակված տնօրենի պահվածքի պատճառով դաստիարակները աշխատանքից դուրս են գալիս։

190 ծնող ստորագրել է դիմում–բողոքի տակ։ Ծնողները պատասխանատու կառույցներից պահանջել են խնդիրը լուծել, հակառակ դեպքում իրենց երեխաներին կտանեն մանկապարտեզից։

Հայերեն

Նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ամենասեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները

Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Լույս է տեսել Հովհաննես Շիրազի «Անտիպ էջեր» մատենաշարի վեցերորդ հատորը

Վարչապետը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կամբոջա

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան