Չինաստան

Կանադայի ֆինանսների նախարարը կայցելի Չինաստան

1 րոպեի ընթերցում

Կանադայի ֆինանսների նախարարը կայցելի Չինաստան

Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Կանադայի ֆինանսների նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնն այս շաբաթ կայցելի Չինաստան։ Այցի նպատակն է ամրապնդել ռազմավարական և տնտեսական կապերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

ՉԺՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ այցը տեղի կունենա ապրիլի 1-4-ը։

Կանադայի ֆինանսների նախարարի գրասենյակը ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշել է, որ այցը կդառնա վարչապետ Մարկ Քարնիի՝ հունվարին Չինաստան կատարած այցի շարունակությունը։ Քարնին 2017 թվականից ի վեր Չինաստան այցելած Կանադայի առաջին վարչապետն էր։

Չինաստանը Կանադայի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է։ Երկու երկրների միջև երկկողմանի ապրանքային առևտուրը 2025 թվականին կազմել է 124,8 միլիարդ դոլար։

Շամպայնի գրասենյակից հայտնել են, որ նախարարը կհանդիպի կառավարության և բիզնեսի առաջնորդների հետ՝ ռազմավարական գործընկերություններ կառուցելու և նոր ներդրումներ ներգրավելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում