Իրան

Իրանական հարվածից Իսրայելում 14 մարդ է վիրավորվել, այդ թվում և երկու երեխա

1 րոպեի ընթերցում

Իրանական հարվածից Իսրայելում 14 մարդ է վիրավորվել, այդ թվում և երկու երեխա

Իրանի կողմից կենտրոնական Իսրայելի վրա բալիստիկ հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 14 մարդ, այդ թվում՝ մի երիտասարդ աղջիկ, որը ծանր վիճակում է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Times of Israel-ը։

Մասնավորապես, հայտնի է, որ բուժօգնություն է ցուցաբերվել 11-ամյա աղջկա, որը ծանր վիճակում է բեկորային հարվածից հետո։ Պայթյունից տուժել են նաև 36-ամյա մի կին և 13-ամյա տղա։

Եվս 11 մարդ ավելի մանր վնասվածքներ է ստացել։

Իսրայելը հայտնել է, որ իրանական հրթիռը կրել է կասետային ռումբի մարտագլխիկ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում