Ռուսաստան

Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր

2 րոպեի ընթերցում

Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր

Թաթարստանի Հանրապետության Նիժնեկամսկ քաղաքի «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որին հաջորդել է հրդեհը: Դեպքը հաստատել են քաղաքային իշխանությունները և գործարանի սեփականատեր «Սիբուր» ընկերությունը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

Ընկերության մամուլի ծառայության տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, իսկ առնվազն 72-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել։ Նրանցից ութը հոսպիտալացվել են։ «Քիմիական գործարանում միջադեպի նախնական պատճառը սարքավորումների անսարքությունն է», - նշված է հաղորդագրության մեջ։

Նիժնեկամսկի քաղաքապետ Ռադմիր Բելյաևը հայտարարել է, որ հրդեհը մարվել է: Թաթարստանի Հանրապետության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության աշխատակիցները հետևում են բնակելի տարածքների օդի մաքրությանը: 

«Տեղում աշխատում են նաև Էկոլոգիայի նախարարության շարժական լաբորատորիաները, ինչպես նաև ստացիոնար կայանները։ Դեռևս վտանգավոր նյութերի առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցում չի գրանցվել»,- ասել է Բելյաևը:

Գործարանի հրդեհի լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվում են ռուսական Telegram ալիքներում: Հրդեհը բռնկվել է գործարանի արտադրական շենքում, որի հետևանքով պայթել է խոնավությունը չորացնող սարքը: Պայթյունի պատճառը եղել է նաև բլոկներից մեկում տեխնիկական անսարքությունը: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում