«Հեզբոլլահ»-ը և Իրաքի ու Եմենի իրանամետ ուժերը հարվածել են ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին. ԻՀՊԿ
1 րոպեի ընթերցում

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը և Իրաքի ու Եմենի «Դիմադրության առանցքի» ուժերը վերջին ժամերին ավելի քան 120 գործողություն են իրականացրել Մերձավոր Արևելքում իսրայելական և ամերիկյան թիրախների դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը։
«Լիբանանի «Հեզբոլլահ»-ի, ինչպես նաև Իրաքի և Եմենի իսլամական դիմադրության ուժերը վերջին ժամերին ավելի քան 120 հաջող և արդյունավետ գործողություն են իրականացրել օկուպացված պաղեստինյան տարածքների հյուսիսային և հարավային շրջանների, ինչպես նաև Իրաքի կենտրոնում և հյուսիսում ամերիկացի հրամանատարների տեղակայման շտաբների և ապաստարանների դեմ», - մեջբերում է հայտարարության տեքստն ISNA լրատվական գործակալությունը: