Թրամփը կոչ է արել երկրներին «գնալ և վերցնել» Հորմուզի նեղուցը, քանի որ ԱՄՆ-ն չի օգնի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում օգնել այն երկրներին, որոնք հրաժարվել են մասնակցել Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Truth Social հարթակում նա գրել է, որ այդ երկրները պետք է գնան և «վերցնեն» նեղուցը։

«Բոլոր այն երկրներին, որոնք չեն կարողանում ավիացիոն վառելիք ստանալ Հորմուզի նեղուցի պատճառով, ինչպես Միացյալ Թագավորությունը, որը հրաժարվեց մասնակցել Իրանի գլխատմանը, ես ձեզ համար մի առաջարկ ունեմ. առաջին՝ գնեք ԱՄՆ-ից, մենք բավականաչափ ունենք, և երկրորդ՝ հավաքեք որոշ ուշացած քաջություն, գնացեք նեղուց և պարզապես վերցրեք այն», - գրել է ԱՄՆ նախագահը։

Նա նշել է, որ այդ երկրները պետք է սովորեն պայքարել իրենք իրենց համար։

«ԱՄՆ-ն այլևս չի օգնի ձեզ, ինչպես դուք չօգնեցիք մեզ։ Իրանն, ըստ էության, ջախջախվել է։ Դժվար մասն արված է։ Գնացեք ինքներդ վերցրեք ձեր նավթը», - եզրափակել է նա։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել էր, որ Թրամփն օգնականներին ասել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա:

Պաշտոնյաները հայտնել էին, որ Վաշինգտոնը պետք է հասնի իր հիմնական նպատակներին, իսկ եթե դիվանագիտական ճնշման միջոցով չհաջողվի հասնել Հորմուզի նեղուցի վերաբացմանը, ապա Վաշինգտոնը կպնդի, որ Եվրոպայում և Պարսից ծոցում իր դաշնակիցները նախաձեռնություն ցուցաբերեն Հորմուզի նեղուցը բացելու համար։

Իրան

Թրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJ

Հայերեն Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը