ԻՀՊԿ-ն հայտարարել է Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների և իսրայելական նավի վրա գրոհների մասին

2 րոպեի ընթերցում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Պարսից ծոցի տարածաշրջանում իսրայելական նավի և ամերիկյան ռազմական օբյեկտների վրա գրոհների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ ըստ մարտի 31-ին ԻՀՊԿ-ի տարածած հայտարարության՝ Իրանի ռազմածովային ուժերը «բալիստիկ հրթիռով խոցել են իսրայելական բեռնանավը Պարսից ծոցում»։

Բացի այդ նշվում է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը հարված են հասցրել ամերիկյան ծովային հետևակի մի խմբի՝ ԱՄԷ-ի ափին, ռազմական բազայի մերձակայքում։

ԻՀՊԿ-ն նաև հայտնել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը «ոչնչացրել են Բահրեյնի Մանամայի օդանավակայանից ոչ հեռու տեղակայված ԱՄՆ-ի հինգերորդ նավատորմի՝ ԱԹՍ-ներին հակազդման համակարգը»։

Ըստ հայտարարության՝ ԱԹՍ-ները նաև ոչնչացրել են Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազայում հակաօդային պաշտպանության երկու ռադար։

Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ ավարտել է Իրանի ենթակառուցվածքներին հասցվող հարվածները։ Ըստ ԻՊԲ հայտարարության՝ հարվածներ են հասցվել «իրանական ռեժիմի ենթակառուցվածքների օբյեկտներին։

Ըստ The Times of Israel-ի՝ Թեհրանում հայտնել են հարվածների հետևանքով էլեկտրամատակարարման  խափանումների մասին։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով