Իրան

Փեզեշքիանն Իրաքին շնորհակալություն է հայտնել պատերազմի ընթացքում Իրանին աջակցելու համար

1 րոպեի ընթերցում

Փեզեշքիանն Իրաքին շնորհակալություն է հայտնել պատերազմի ընթացքում Իրանին աջակցելու համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Իրաքի ժողովրդին և կառավարությանն Իսլամական Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ հակամարտության ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X հարթակում:

«Իրաքի մուսուլման ժողովուրդը քաջաբար աջակցել է Իրանին այս անարդար պատերազմում։ Այս դիրքորոշումը պայմանավորված է ոչ թե աշխարհագրական պարտադրանքով, այլ պատմությամբ, ինքնությամբ և ընդհանուր կրոնական արժեքներով», - գրել է նա։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։ Հարվածների են ենթարկվել ենթակառուցվածքներ Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում