Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին

2 րոպեի ընթերցում

Իսրայելական ուժերը մարտի 31-ին հարվածներ են հասցրել հարավային Լիբանանի մի շարք տարածքների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը։

Գործակալությունը տեղեկացնում է, որ իսրայելական բանակը հրատապ նախազգուշացում է տվել Լիբանանի՝ Զահրանի գետից հարավ գտնվող բնակիչներին՝ լքելու իրենց բնակավայրերը։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ թիրախավորել է Լիբանանի և Իսրայելի սահմանին գտնվող իսրայելական Միսգավ Ամ բնակավայրի ռազմական անցակետը և Մաալոտ Թարշիհա բնակավայրում գտնվող հակաօդային պաշտպանության համակարգը։

Իսրայելի պաշտպանության ուժերը նաև հայտնել են, որ մարտի 30-ին Լիբանանի հարավում տեղի ունեցած մարտական ​​գործողությունների ժամանակ չորս իսրայելցի զինվոր է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։

Լիբանանի առողջապահության նախարարության մարտի 30-ի տվյալների համաձայն՝ մարտի 2-ից ի վեր երկրում իսրայելական  հարվածների զոհերի ընդհանուր թիվը հասել է 1247-ի, իսկ վիրավորներինը՝ 3680-ի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ը հրթիռներ էր արձակել Իսրայելի վրա՝ հաջակցություն Իրանի, որը ենթարկվել էր ամերիկա-իսրայելական հարձակման։ Ի պատասխան՝ Իսրայելը նոր ցամաքային և օդային հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով