Դուբայի նավահանգստում քուվեյթական լցանավի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել

2 րոպեի ընթերցում

Դուբայի իշխանությունները հայտարարել են, որ իրանական անօդաչուի գրոհից հետո քուվեյթական նավթատարի վրա հրդեհ է բռնկվել, որը մարվել է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դուբայի էմիրության մամուլի գրասենյակը X սոցիալական հարթակի իր էջում հաղորդել է, որ արտակարգ արձագանքման խմբերը «հաջողությամբ մարել են քուվեյթական Al Salmi նավթային լցանավի հրդեհը»։

«Համապատասխան թիմերը շարունակում են գնահատել իրավիճակը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ», - նշել են մամուլի գրասենյակում։

Նշվում է, որ հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել, և անձնակազմի բոլոր 24 անդամներն անվտանգ են։

Ավելի վաղ Քուվեյթի պետական ​​լրատվական KUNA գործակալությունը հաղորդել էր, որ Դուբայի նավահանգստում գտնվող լցանավը գրոհի է ենթարկվել իրանական անօդաչուի կողմից, ինչի հետևանքով վնասվել է նավի կորպուսը, և նավի վրա հրդեհ է բռնկվել։

Հաղորդվել է, որ հարձակման պահին լցանավը լիովին բեռնված է եղել։ Միջադեպը կարող էր հանգեցնել նավթի արտահոսքի։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաղորդել էր, որ անհայտ արկ է ընկել Դուբայից 31 ծովային մղոն դեպի հյուսիս-արևմուտք գտնվող լցանավի վրա։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով