Իրան

Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ

1 րոպեի ընթերցում

Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ

Իրանի Խոնդաբի շրջանում գտնվող ծանր ջրի արտադրության գործարանը լրջորեն վնասվել է և այլևս չի գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ):

«Հիմնվելով արբանյակային լուսանկարների և օբյեկտի մասին տեղեկատվության անկախ վերլուծության վրա՝ ԱԷՄԳ-ն հաստատել է, որ Խոնդաբի ծանր ջրի արտադրության գործարանը, որն, ըստ Իրանի հաղորդումների, մարտի 27-ին ենթարկվել է հարձակման, լուրջ վնասվածքներ է ստացել և այլևս չի գործում», - գրել է գործակալությունը X-ում։

Ըստ հաղորդագրության՝ օբյեկտը չի պարունակում «հայտարարագրված միջուկային նյութ»:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Թեհրանը պատասխանել է՝ հարվածելով Իսրայելին և տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում