Էյլաթն ԱԹՍ-ով հարձակման է ենթարկվել Եմենի տարածքից
1 րոպեի ընթերցում

Իսրայելի Էյլաթ քաղաքը հարձակման է ենթարկվել Եմենի տարածքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Mehr գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Էյլաթի վրա հարձակումն իրականացվել է Եմենից արձակված մարտական անօդաչու թռչող սարքով: Հարձակման արդյունավետության մասին տեղեկություն առայժմ չկա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եմենի հութիները հարված են հասցրել Իսրայելին՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ։
Կարդացեք հոդվածը` Русский