Իրան

Իրանը և Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը և Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների մասին

Իրանը վերջին մի քանի ժամվա ընթացքում հրթիռային հարվածի երրորդ ալիքն է իրականացրել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իսլամական Հանրապետության պետական ​​հեռուստատեսությունը։

Այլ մանրամասնություններ առայժմ չեն հաղորդվում։

Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) իր հերթին տարբեր ժամերի հաղորդագրություններ է տարածել Telegram-ում Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին՝ նշելով, որ ՀՕՊ համակարգերն աշխատում են սպառնալիքը վերացնելու ուղղությամբ։

ԻՊԲ-ն նաև հայտնել է, որ հարվածներ է հասցնում Թեհրանում տարբեր ռազմական ենթակառուցվածքների:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Թեհրանը պատասխանել է՝ հարվածելով Իսրայելին և տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։ Հայտարարվել է, որ կողմերի միջև բանակցություններ են ընթանում հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում