Հայաստանի կառավարության և ժողովրդի աջակցությունն Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Արաղչի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության և ժողովրդի աջակցությունն Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին՝ իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին այդ մասին հայերենով գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։ 

«ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին` իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ»,- գրել է Արաղչին։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտնել էր,  որ Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան, որը հիմնականում դեղորայք է պարունակել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում