Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Բելառուսին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Բելառուսին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընկերական խաղի շրջանակներում հյուրընկալել էր Բելառուսի թիմին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղակեսի մեկնարկում բելառուսները տիրում էին նախաձեռնությանն ու հանդիպման 7-րդ րոպեին բացեցին հանդիպման հաշիվը: Անկյունայինի խաղարկումից հետո` գլխի հարվածով աչքի ընկավ Բելառուսի ավագ Եվգենի Յաբլոնսկին: Առաջին կեսի վերջնամասում արդեն Հայաստանի հավաքականը մի շարք հնարավորություններ ուներ հավասարեցնելու հանդիպման հաշիվը, սակայն անարդյունք:

Երկրորդ կեսում` 71-րդ րոպեին, օգտվելով պաշտպանների ու դարպասապահի սխալից` հաշիվը կրկնապատկեց Գերման Բարկովսկին: Հանդիպման վերջնամասում` 86-րդ րոպեին, Բելառուսի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Վահան Բիչախչյանը: Այդ գոլից հետո փոքրիկ ընդհարում տեղի ունեցավ հայ ու բելառուս ֆուտբոլիստների միջև:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հավաքական հրավիրված գրեթե բոլոր նորեկներին խաղալու հնարավորություն տվեց:

Հայաստան-Բելառուս`1:2:

Այս խաղում Հայաստանի հավաքականի ավագը Կամո Հովհաննիսյանն էր, ով հոբելյանական` 95-րդ հանդիպումն անցկացրեց թիմի կազմում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում