Սպորտ

Մեզ համար ընկերական խաղեր չկան. Նաիր Տիկնիզյան

1 րոպեի ընթերցում

Մեզ համար ընկերական խաղեր չկան. Նաիր Տիկնիզյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանի կարծիքով՝ Հայաստանի հավաքականի համար ընկերական խաղեր չկան, ու թիմը ձգտելու է հաղթանակի Բելառուսի դեմ ընկերական հանդիպմանը:

«Մեզ համար ընկերական խաղեր չկան: Եթե ակումբային ֆուտբոլում ակումբային ընկերական խաղերը կարող են ընկերական լինել, ապա այստեղ, իմ կարծիքով,  չկան ընկերական խաղեր: Գալիս ենք հավաքական, որպեսզի հաղթանակ պարգևենք մեր ազգին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տիկնիզյանը: 

Վերջինիս խոսքով` Հայաստանի հավաքականը այժմ երիտասարդ շատ ֆուտբոլիստներ ունի, ինչը շատ լավ է:

«Հայաստանի հավաքականը երիտասարդների հետ մեծ ներուժ ունի: Ինչ վերաբերում է Բելառուսի հավաքականին, ապա կարող եմ ասել, որ վարկանիշի առումով մենք միմյանց մոտ ենք»,-առանձնացրեց նա:

Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին, Երևանի Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի ժամը 18:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում