Փորձելու ենք հասկանալ մեր ֆուտբոլիստների վիճակը. Բելառուսի հավաքականի մարզիչը՝ Հայաստանի հավաքականի հետ խաղի մասին
1 րոպեի ընթերցում

Բելառուսի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հետ Երևանում մարտի 29-ին կայանալիք ընկերական հանդիպմանը։
«Մենք Հայաստան ժամանեցինք նախօրեին: Այս խաղում մրցակցից թաք ցնելու ոչինչ չկա, պարզապես մեր ֆուտբոլիստների վիճակն ենք փորձում հասկանալ: Ձգտելու ենք հնարավորություն տալ, որ բոլոր ֆուտբոլիստները խաղաժամանակ ստանան: Անսպասելիություններ չեն լինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գոնչարենկոն:
Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում:
Խաղը կմեկնարկի ժամը 18:00-ին։